ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Յոթ մեղքերի ամենաիսկական խտացումը. Գագիկ Ասատրյան

Յոթ մեղքերի ամենաիսկական խտացումը. Գագիկ Ասատրյան
29.09.2022 | 07:31

Ով ընդունում է քրիստոնեությունը, ով հավատում է Հորը, Որդուն ու Սուրբ հոգուն, նա չի կարող ընդունել այս մարդուն։ Ես դա հենց հիմա կապացուցեմ։
Հայ առաքելական եկեղեցու և, առհասարակ, քրիստոնեության մեջ գոյություն ունի 7 մահացու մեղքերի փիլիսոփայությունը։ Այսինքն՝ մեղքեր, որոնք ծանրագույնն են և որոնցից առաջանում են մնացյալ մեղքերը։ Ուշագրավ է, որ դրանք համարվում են ՄԱՀԱՑՈՒ:

Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի ՀՊԱՐՏ քաղաքացիներին ծանոթացնեմ մեկի հետ, ով 7 մահացու մեղքերի իսկական խտացում է․


1․ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ-սա առաջին մահացու մեղքն է, որից սերում են մնացյալ 6 մահացու մեղքերը։ Այսինքն, սա մեղքերից ամենածանրագույնն է։ Քիչ չէ, որ նա ինքն է հպարտանում ամեն ինչով ու ամեն բանով, ինքն իրենով ու այն աստիճան, որ համեմատվում է Քրիստոսի հետ (հիշեք Իտալիայի ելույթը), նա նաև մասսաներին էր դարձնում հպարտ՝ իշխանափոխությունը սկսելուց օրվանից մինչ այսօր։ ՀՀ հպարտ քաղաքացի տերմինը, առհասարակ, ներմուծեց նա ու հսկայական մասսաներին բռնի կերպով դարձրեց անբովանդակ, բայց հպարտ, տգետ, բայց հպարտ, փուչ, բայց հպարտ, զոմբիացած, բայց հպարտ։


2. ՆԱԽԱՆՁ-սա մեղքերից երկրորդն է․ Այս բառը կարելի է բացել այսպես՝ «նախ իմ անձը»։ Բոլոր այն ղեկավարները, որոնք կատարել են իրենից ավելի, որոնք ինչ-որ բան արել են, նա պախարակում է նրանց՝ գործի դնելով ֆեյքերի ու հպարտների բանակը։ Սա խոսում է նախանձի մասին, այն մասին, որ եղել են մարդիկ, ընդամենը 10-20 տարի առաջ, ովքեր իրենից առավել են եղել ամեն ինչով։ Իսկ սա, իր հերթին, փոխանցվել է հպարտների բանակին։ Ոչ մի հպարտ չի գանահարում օլիգարխին ու չինովնիկին այն բանի համար, որ նրանք հարստահարել ու թալանել են, այլ նրա համար, որ օլիգարխի ու չինովնիկի փոխարեն ինքը չէ։ Սա նախանձն է։


3. ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆ-սա երրորդն է։ Տեսած կլինեք՝ ինչպես է նա պայթում, հունից դուրս գալիս․ մեկ-մեկ այն աստիճան, որ դա արդեն ցույց է տալիս հոգեկան զեղումների հանդեպ անասելի հակում։ Պետք չէ օրինակներ բերեմ, որ պարզ լինի՝ պարանոյայի հասնող բարկությունն այս մարդու անբաժան ընկերն է։ Հպարտների բանակն իր հերթին միանգամից նույն կերպ պայթում է, բարկանում, դառնում պարանոյիկ, երբ դու հանկարծ սկսում ես քննադատել հպարտների թագավորին։ Հազարավոր տեսանյութեր տեսած կլինեք՝ ինչպես են հպարտների բանակի ներկայացուցիչները բարկանում ու գազազում, երբ լսում են քննադատություն իրենց ղեկավարի մասին։


4․ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ-սա մեղքերից 4-րդն է։ Հին ժողովրդական խոսք կա՝ «չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ»։ Ողջ կյանքում խաբելով ու դեմագոգիայով զբաղվելով, պախարակելով ու պիտակավորելով՝ այս անձը ապահովում էր իր ու իր ընտանիքի գոյությունը։ Մի կերպ մի տուն էր գնել, ապրում էր ոչ այնքան բարվոք վիճակում։ Մեկ էլ՝ իշխանություն է ընկնում գլխին, ու այդ անձը սկսում է միանգամից հագուրդ տալ այն ախորժակին, որի մասին ողջ կյանքում է երազել։ Փոքր ժամանակ հեծանիվ չունենալու արդյունքում՝ այս մարդն իրեն միանգամից շրջապատեց տասնյակների հասնող էսկորտներով, թիկնազորով, մի քանի միլիոն դոլարանոց դղյակի վերանորոգում արեց, հիմնադրամներ, ատկատներ, փայեր։ Սա ու իր կինը, իրենց բարեկամներով ու հարազատներով պարազիտի նման նստեցին պետական միջոցների վրա ու սկսեցին թալանել։ Կնոջ վարսավիրը հազարավոր դոլարներ ստացավ՝ մազերը հարդարելու համար, խավիարի սկանդալային պատմությունը, մեքենաներ, զարդեր, շրջագայություններ, չարտերային թռիչքներ։ Չասեմ ավելին, ամեն ինչ դուք տեսել եք։


5․ ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆ-սա 5-րդ մեղքն է։ Յուրաքանչյուր ոք Աստծուց օժտված է գործելու, ստեղծելու կարողությամբ: Ծուլության մեղքի մեջ ընկնելը կախված չէ երկրի տնտեսական, սոցիալական վիճակից: Արարելու կամքը ներքին տրամադրություն է: Ծուլությունը ինչ-որ բան ստեղծելու ու արարելու ոխերիմ թշնամին է։ Ի՞նչ է նա արարել, ի՞նչ է ստեղծել։ Նա ու իր թիմը իրար հերթ չտալով՝ շուրջ 5 տարի զբաղվել են պոպուլիզմով, միայն լապշա կախելով, մանիպուլացնելով։ Սա խոսում է բացարձակ ծուլության, աշխատել չսիրելու, շատ խոսելու ու առհասարակ գործելու մասին։ Այսպիսին են նաև հպարտների բանակի ներկայացուցիչները։ Նրանք լոդր են, ծույլ, հովիվը, ով հպարտ է, երբեք 1 ոչխարը 2 չի դարձնում, բանվորը իր գործը լավ չի անում, բայց խոսում է նրա մասին՝ ռու՞սն է ճիշտ, թե՞ ամերիկացին, պատշարը պատը ծուռ է շարում։ Բոլորը խոսել են սիրում, քանի որ աշխատանքն ու արարելն իրենցից ենթադրում են աշխատանք, նվիրում, կամք ու եռանդ։


6․ ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ-խորոված՝ հրապարակում, մեղրի հետ մածուն, մածունի հետ ջեմ, ջեմի հետ ձմերուկ։ Խնջույքներ, խմոցիներ, ռեստորաններ՝ լափել, լափել, լափել, սա է այս մարդու ամենօրյա առօրյայի անբաժանելի մասը։ Դե, իսկ հպարտների որկրամոլության մասին չխոսեմ, քանի որ նրանք ամեն սրբություն՝ հայրենիք, գիր, դպրոց, զինվոր, հավատք, ամեն ինչ չափում են լափով ու փողով։


7․ԲՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ-սա սիրո մաքրության ու մտքերի խաղաղության պակասն է։ Առնակ քահանան ասում է՝ երբ միտքն աղտոտվում է, այդ աղտոտվածությունը սկսում է փոխանցվել մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին, իսկ մտքի մաքրությունը, հանդարտությունը և խաղաղությունը տանում է սրտի, մարմնի մաքրության և հոգևոր խաղաղության: Այս մարդու ողջ միտքն ու ուղեղը լցված է աղբով, որտեղ մոլեգնում են ամեն տեսակ պղծությունները։ Այս մարդը բարի չէ, նա չար մարդ է. դա ես չեմ ասում, դա ասում են իր մտքերը, իր մոտեցումները։ Բացեք ու կարդացեք նրա գրած գիրքն իր մասին ու կտեսնեք, թե ինչ աներևակայելի զեղումներ ու պղծություններ կան նրա մտքում։
Ով ընդնում է քրիստոնեություն, ով ընդունում է Հորը, Որդուն ու Սուրբ հոգուն, նա չի կարող լինել նիկոլական: Ով աղոթում է, գնում է եկեղեցի, մոմ է վառում, մատաղ է անում, ով որդի է կնքում, ով դուստր է ամուսնացնում խորանում, նա չի կարող լինել նիկոլական։ Չի կարող, քանի որ նիկոլը քրիստոնեության ամենամեծ 7 մեղքերի ամենաիսկական խտացումն է։
Հավատավոր ու բարեպաշտ հոտի համար նա պետք է ունիկալ էքսպոնատ լինի, թե ինչպիսին Չպետք է լինի քրիստոնյան։ Դե, իսկ հազարավոր այլ մեղքերի մասին խոսելն ավելորդ է։
7 մահացու մեղքերը կրող անձի ու իր հպարտների բանակի պատճառով մեր երկիրն ու հայրենին մահամերձ է։
Մահամերձ է, քանի որ սրանց մեղքերը ՄԱՀԱՑՈՒ են։

Դիտվել է՝ 12387

Մեկնաբանություններ